Օգտագործման պայմաններ (Cashback համակարգի համար)

Իրագործման ամսաթիվը՝ 07/01/2025

Cashback-ի կուտակում

  • Օնլայն վճարումների (քարտով կամ Idram-ով) դեպքում՝ օգտատերը ստանում է 0.5% cashback վճարված գումարից։
  • Կանխիկ կամ բանկային փոխանցմամբ վճարումների դեպքում՝ օգտատերը ստանում է 1.5% cashback վճարված գումարից։

Cashback-ի հաշվեգրում

  • Օնլայն վճարումների համար cashback-ը հաշվեգրվում է վճարումը հաջողությամբ կատարվելուց հետո։
  • Կանխիկ կամ բանկային փոխանցումով վճարումների համար cashback-ը հաշվեգրվում է վճարումը հաստատելուց հետո։

Cashback-ի օգտագործում

  • Cashback կուտակված միավորները կարող են օգտագործվել միայն ֆիզիկական խանութում, օնլայն գնումների համար դրանց օգտագործումը հնարավոր չէ։

Cashback-ի մերժում և փոփոխություններ

  • Խանութը կարող է մերժել cashback-ի տրամադրումը, եթե վճարումը հետաձգվում է կամ կան այլ պատճառներ, որոնք խանութը կհամարի հիմնավորված։
  • Cashback կուտակված միավորները դրամական միջոց չեն, դրանք չեն կարող փոխարկվել գումարի կամ փոխանցվել այլ անձանց։
  • Cashback-ի կուտակված միավորները պատկանում են խանութին, և խանութն ունի իրավունք ցանկացած պահի ավելացնել, նվազեցնել կամ չեղարկել օգտատիրոջ մնացորդը։

Այլ դրույթներ

  • Cashback համակարգի պայմանները կարող են փոփոխվել առանց նախապես ծանուցելու։
  • Խանութը չի կրում պատասխանատվություն cashback-ի կուտակման կամ օգտագործման հետ կապված ցանկացած խնդիրների համար։

Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր կամ պարզաբանումների կարիք, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

  • Հեռախոսով՝ +374 (41) 90 90 80
  • Էլ. փոստով՝ [email protected]
  • Այցելելով խանութ՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 17/14